Չինաստանի կառավարության, Կոմունիստական կուսակցության առաջնորդները պատվաստվել են COVID-ի դեմ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

․

Չինաստանի կառավարության և Կոմունիստական կուսակցության առաջնորդները COVID-19-ի դեմ են պատվաստվել երկրում պատրաստված պատվաստանյութերով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Զենգ Յիսինը մամուլի ասուլիսում՝ չհաստակեցնելով, թե որ քաղաքական առաջնորդներն են պատվաստվել:

--00--ԱՀ