Մակրոնը կանխատեսել է Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Մակրոն ՌԴ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կամերունում պարենային գլոբալ անվտանգության հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ուկրաինական հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները չեն անհետանա»,- ասել է Մակրոնը։

Նախագահն ընդգծել է, որ դրան նախապատրաստվելով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք մատակարարել և զարգացնել կայուն գյուղատնտեսությունը։

--00--ԱՀ