«Փաստապաբանի մոտ ամուսնուս բերել են գրկած (շալակած)»․ Պավել Մանուկյանի կինը դիմում է իրավապահներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

նկար

Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը, գրում է․

«Հրաժարվե՛ք ձեր բաժին սպանությունից

Օրեր առաջ ամուսնուս` Պավել Մանուկյանին ով ունի ծանր հիվանդություններ, կարիք պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:

Այսօր կալանավայրում այցելելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչեւ բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է:

Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում եւ համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:

Ինչու՞ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:

Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան ով իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը դա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին` պարոն Մանուկյան հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դիմում եմ նաեւ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը եւ դադարեցրեք խոշտանգումը»։

--00--ԼՄ