Ոստիկանություն զանգած անձը սպառնացել է, որ եթե 10 րոպեից իր ծանոթին բաց չթողնեն, կպայթեցնի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։
--00—ԶՀ