Մարդկանց սպանում է, զրկում հայրենիքից, իսկ հետո 2000-ով թոշակներն ավելացնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Մարդկանց սպանում է, զրկում հայրենիքից, իսկ հետո 2000-ով թոշակներն ավելացնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ,  մենք կկարողանայինք Բերձորն ու Աղավնոն պահել, եթե ժամանակին հեռացնեինք Նիկոլ Փաշինյանին։ Նախկին փոխնախարարի գնահատմամբ, հայ-ռուսական փոխհարաբերությունները ճգնաժամային վիճակում են, քանի որ Փաշինյանը չի կարողանում պայմանավորվել Ռուսաստանի հետ, իսկ չի կարողանում, քանի որ անընդհատ ստում է։ 

Ըստ մեր զրուցակցի, աննախադեպ պրակտիկա է, երբ մեր ռազմավարական դաշնակիցը մեզ բողոքի նոտա ուղարկի, իսկ սա անվստահության վկայությունն է այս իշխանությունների նկատմամբ։

Խոսելով միջանցքի մասին՝ Զաքարյանը նաև ավելացրեց, որ ներկայումս Ադրբեջանը շտապում է, որ որքան հնարավոր շատ պոկի Փաշինյանից մինչև նրա հեռացումը։

--00--ԱՀ