Հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները կավելանան. նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի 36 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

145

 

Նվազագույն կենսաթոշակի չափը այսուհետ կկազմի 36 000 դրամ 31 600–ի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակը 24 000 դրամ 21 000-ի փոխարեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ ՄԿրտչյանը։

Նպաստների և թոշակների բարձրացման հետ կապված  կառավարության նիստում հաստատվեց, որ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կլինի 1 750 դրամ 1600–ի փոխարեն։ Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողների համար կսահմանվեն 50 600 դրամ 46 000–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 41 400 դրամ 36 000 դրամի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 38 000 դրամ 33 000–ի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հւլիսի 1-ից կկազմի 38 000 դրամ 33 000–ի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120 000 դրամ 90 000 – ի փոխարեն։

Ծերության նպաստի չափը կկազմի 36 000 դրամ 31 600–ի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի թոշակը 39 000 դրամ 31 600–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 37 500 դրամ 31 600–ի փոխարեն), 3-րդ խմբի համար՝ 36 000 դրամ 31 600–ի փոխարեն։

 

--00—ԱՊ