ՀՀ-ում գտնվող արցախցիների՝ նոյեմբերի զինվորական կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստում»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News

բանակ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց՝ 2020 թվականի նոյեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող զինվորական կենսաթոշակների վճարումը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։

Կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

 

--00—ՄՀ