ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

baban

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում՝ ԱՄՆ-ի պատասխանի հաջորդ օրը, հույս է հայտնել, որ միջուկային բանակցությունները կհանգեցնեն համաձայնության: Հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Ինչ վերաբերում է էմբարգոյի չեղարկման բանակցություններին, Աբդոլլահյանն ասել է. «Երեկ Ամերիկան պատասխանել Է Իրանի առաջարկներին և այժմ իմ գործընկերները քննարկում են դրանք»:

«Մենք վստահեցրինք բոլոր կողմերին, որ հարցերի լուծումը հիմնարար անհրաժեշտություն է, և մենք ունենք լուրջ և իրական կամք՝ հասնելու ամուր համաձայնության, և մենք ցույց տվեցինք այդ կամքը»,-նշել է Աբոդլահյանը: