Փաշինյանը ոտքը թելով կապած «ժուկի» է նման, թռվռում է, որ չվառվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Փաշինյանը ոտքը թելով կապած «ժուկի» է նման, թռվռում է, որ չվառվի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, կենտրոնական պետք է լինի Հայաստանի սուվերենության հարցը, այսինքն՝ մենք պետք է ոչ ասելու իրավունք ունենանք ցանկացած պարագայում։ Նրա կարծիքով, այս նույն տրամաբանությունը պետք է գործի նաև Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի պարագայում, այսինքն պետք է ճշգրտվի, թե արդյոք դա նվազեցնում է մեր սուվերենությունը, թե ոչ։

Ըստ Նահապետյանի՝ մասնավորապես մենք պետք է հասկանանք, եթե ինչ-որ մի օր եթե որոշենք փակել այն, արդյոք դա հիմք չի ծառայի, որ Ադրբեջանը ներծուժի ՀՀ տարածք։

Խոսելով Պաշտպանության նախարարության նոր օրինագծի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ամբողջությամբ քննադատաբար է վերաբերվում դրան, քանի որ դա խախտում է պետության բնույթը՝ պատճառ դառնալով սոցիալական անարդարության։

--00--ԱՀ