Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1091815.jpg

Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:

«Ուկրաինան ուժեղացնում է Սումիի եւ Չեռնիգովի մարզերի սահմանների պաշտպանությունը: Վերջին ժամանակներս մենք արձանագրում ենք գնդակոծումների ավելացում Սումիի մարզում, բայց դրան նաեւ ավելանում է Չեռնիգովշչինան: Ուկրաինայի պաշտպանության ուժերը եւ սահմանապահներն ուժեղացնում են այդ ուղղությունները»,- մեջբերում է նրա խոսքը Ուկրաինայի ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Բացի դրանից, Դեմչենկոյի խոսքով՝ համանման միջոցներ են ձեռնարկվում այն մարզերում, որոնք սահմանակից են Բելառուսի հետ: «Նաեւ սահմաններն ուժեղացվում են Բելառուսի Հանրապետության հետ, քանի որ այդ ուղղությունը «բավականաչափ կարեւոր է», -նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

--00—ԶՀ