Երեւանի նախկին փոխքաղաքապետը և նրա կինը հրավիրվել են դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News    

ե
       

Երևանի նախկին փոխքաղաքապետ (2012-18) Վահե Նիկոյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից:

Նիկոյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Ըստ Azdarar.am կայքի՝ վարչություն է հրավիրվել նաեւ նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը։