Գագիկ Ծառուկյանի փեսան գույքի գործով ներկայացել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Դ

Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան այսօր ներկայացել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Սեպտեմբերի 19-ին «Ազդարար» ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից հայտնի էր դարձել, որ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, և նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ