Եվրահանձնաժողովը կընդունի էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1091896.thumb_.jpg

Եվրահանձնաժողովը մեկ շաբաթ հետո կընդունի էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ: Սեպտեմբերի 6-ին Associated Press գործակալությանը տված հարացազրույցում այդ մասին հայտնել է էներգետիկայի եվրակոմիսար Քադրի Սիմսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ պլանի հրապարակմանը կնախորդի սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը: Փաթեթին հավանություն կտրվի, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 14-ին:

«Մենք գիտենք, որ կան գագաթնակետայն բեռնվածություններ, երբ տնատիրությունները եւ ձեռնակություններն արձանագրում են (էներգիայի) անհավանական բարձր գներ:

Մասնակիորեն առաջարկությունը կլուծի գագաթնակետային ժամերի խնդիրը եւ թե ինչպես կիրականացվի պահանջարկի կրճատումը այդ կոնկրետ ժամանակային հատվածներում», - մեջբերում է գործակալությունը Սիմսոնի խոսքը: Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն պատրաստում է Եվրամիությունում Էլեկտրականության սպառման կճատման եւ Ռուսաստանից խողովակաշարային գազի գների առավելակետի սահմանման առաջարկություններ:

ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագրերի համակարգը, որը գոյություն ուներ տասնյակ տարիներ, բայց Եվրահանձնաժողովի կողմից վերացվեց սկսած 2009 թականից ԵՄ-ի շուկայում Ռուսաստանի նկատմամբ մի ամբողջ շարք կանոնավորող խտրական նորմաների ընդունման միջոցով, կայուն կերպով ապահովում էր Եվրամիության կարիքների ավելի քան 40 տոկոսը Եվրոպայում ամենաէժան վառելիքով այլընտրական մատակարարների համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ