Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ տվյալները ճշտվում են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

zinvor-zoh-mah.jpg

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից և գնդացիրներից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ սահմանի միանգամից մի քանի ուղղությամբ։ Այս մասին տեսանյութում հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ տվյալները ճշտվում են»,-տեղեկացնում է Թորոսյանը։

ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենաօրյա ռեժիմով հրապարակվող տեղեկությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ»,-նշում է ՊՆ մամուլի քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ