ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ՀՀ տարածքում բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

վ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ ինչպես  վաղուց հստակ հասկացրել են, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

 

--00—ԱՊ