Իրադրությունը ծայրահեղ լարված է, ադրբեջանցիները շարունակում են առաջխաղացման փորձերը. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներոմ ժամը 14։00-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձեր անել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոտքի ուղղությամբ»,-հայտնում է մամուլի խոսնակը։

ՀՀ զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված խնդիրը։

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49, արդեն հրապարակվել է վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին:

Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան: Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։

Մանրամասները՝  տեսանյութում։

--00—ԶՀ