Ժողովրդի արդար պահանջը պետք է շարունակել պնդել ու առաջ տանել․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․

«ԺՈՂՈՎՈԻՐԴՆ ԱՐԹՆԱՆՈւՄ Է

Երեկ տեղի ունեցած ինքնաբուխ հավաքը կազմակերպչական լուրջ խնդիր ուներ այն պարզ պատճառով, որ հավաքն ինքնաբուխ էր (կազմակերպված չէր) և արժանապատիվ հայերն իրենց բնական և արդար զայրույթն ու անհամաձայնությունն էին արտահայտում:

Նիկոլ Փաշինյանն էլ հասկացավ, որ այս ժողովուրդը թուլակամ ու վախկոտ ժողովուրդ չէ, ու շատ խորը վախեցավ: Փորձեց հերքել ինքն իրեն:

Ժողովրդի արդար պահանջը պետք է շարունակել պնդել ու առաջ տանել:

Կազմակերպչական հարցերի համար պետք է կազմել կոլեգիալ խորհուրդ, որի մեջ լավ կլինի ընդգրկել որոշ չափանիշներին համապատասխանող տարբեր ոլորտների մասնագետ անձանց (զինվորական, հոգևորական և այլն):

Այս խորհուրդն առաջնային պետք է լուծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և երկրի պաշտպանության հետ կապված հարցերը»:

--00--ԱՀ