Ոչ մեկ դեռևս չի ստորագրել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Էդգար Ղազարյան

Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր դեռևս չի ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության համար, քանզի դրա  սահմանադրական պահանջն է` միաժամանակ վարչապետի նոր թեկնածուի առաջադրումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։

«Երեկ ուշ գիշեր, ԱԺ մուտքի, մոտ հանրահավաքում ընթերցվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորների անունները, ովքեր ստորագրել էին անհասկանալի բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ», - գրել է Ղազարյանը։

--00--ԱՀ