ՊԵԿ պաշտոնյաների՝ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքը բացահայտվել է ամիսներ առաջ․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ֆ

Հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝  «Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է» վերնագրով:  

Պետական եկամուտների կոմիտեն ընդգծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած  հաղորդագրությամբ նկարագրվող դեպքը ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ կողմից ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է:

Հորդորում ենք լրատվամիջոցներին նշված հաղորդագրությունը տարածելիս ճշգրտորեն օգտագործել պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունը՝ զերծ մնալով դեպքը որպես նոր բացահայտում ներկայացնելու շեշտադրումներից:

--00—ԻԴ