Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունների կատարումը վերապահվել է Նաիրի Գալստյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

դե
 Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունների կատարումը վերապահվել է Նաիրի Վահրամի Գալստյանին:

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ից ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Վահրամի Գալստյանին է վերապահվել Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունների կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

--00—ԱՊ