Վերին Արտաշատ գյուղում այրվել է ավտոսպասարկման կետի տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

գֆ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 12-ին, ժամը 15։41-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ) և ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ:

--00—ԻԴ