Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում բաց են թողնվել 3 առանձնյակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ:

Միջոցառմանը ներկա է եղել նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերբնակեցում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF-Գերմանիան և Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 14 առանձնյակ։

--00--ԱՀ