Սաուդյան Արաբիան 400 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

բ

 

Սաուդյան Արաբիան Ուկրաինային 400 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի SPA պետական լրատվական գործակալությունը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով շարունակել ջանքեր գործադրել՝ նպաստելու իրադրության դեէսկալացիային։

--00—ԱՊ