ԱՄՆ-ն պահանջում է Բաքվից դուրս քաշել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից. կոնգրեսական Դեյվիդ Փրայս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ԱՄՆ-ն պահանջում է Բաքվից դուրս քաշել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսն այս մասին նշեց ՀՀ ԱԺ-ում այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Գիտենք, որ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել, ողբերգական դեպքեր են տեղի ունեցել։ ԱՄՆ-ի կողմից մեծ ջանքեր են ներդրվում մասնավորապես գերիների վերադարձի մասով և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր», - իր խոսքում նշեց կոնգրեսականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ