ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ԱՄՆ

Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- հայտնում են դեսպանությունից:

--00--ԱԹ