Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Կահիրե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Կահիրե, այդ մասին գրառում է հրապարակվել նրա ֆեյսբուքյան էջում:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԿՆԵՑԱՒ ԳԱՀԻՐԷ

Այս գիշեր՝ Երեքշաբթի, 18 Հոկտեմբեր 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը միօրեայ այցելութեամբ մեկնեցաւ Գահիրէ (Եգիպտոս)։

Վեհափառ Հայրապետը, ղպտի եկեղեցւոյ Պատրիարք Թաուատրոս Բ.ը եւ ասորի եկեղեցւոյ Պատրիարք Աֆրամ Բ.ը հանդիպում պիտի ունենան ընդհանրապէս միջ-եկեղեցական գործակցութեան եւ շրջանէն ներս քրիստոնէական ներկայութեան առնչուած հարցերու գծով»։

--00—ԼՄ