Հակառակորդն ամրակայվել և շինարարական աշխատանքներ է կատարում Սյունիքի որոշ հատվածներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Վերջին օրերին Սյունիքում համեմատաբար հանգիստ է, բայց քանի հակառակորդը սահմանին է, կրակոցներ պարբերաբար կլինեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը: 

«Սեպտեմբերյան մարտերից հետո որոշ հատվածներում ադրբեջանցիները ամրակայվել են և շինարարական աշխատանքներ են իրականացնում: Բայց միջազգային արդարացի ճնշման արդյունքում ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր՝ անկախ նրանից՝ ամրակայվել են սահմանին, թե ոչ»,- ընդծեց պատգամավորը: 

Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի պահանջներին, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանով միջանցք չի կարող լինել, քանի որ ոչ միայն իշխանությունն է դեմ և բազմիցս նշել է այդ մասին, այլ նաև ժողովուրդն է դեմ, իսկ ժողովրդին չեն կարող ստիպել և միջանցք վերցնել:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ