ԵԱՀԿ-ն դարձել է անլուծելի խնդիրների կենտրոն․ փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ջանքերը չլուծեցին Արցախի հիմնախնդիրը, այն է՝ «Ադրբեջանի հողերը չազատվեցին օկուպացիայից», գրում է «Anadolu» գործակալությունը։

Նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա միջնորդական ջանքերը՝ այն անավանելով «ձախողված», ապա հավելել, որ «ԵԱՀԿ-ն դարձել է անլուծելի խնդիրների կենտրոն»։

«Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, թե իբրև ԵՄ-ում էլ առանձնահատուկ անկեղծություն չկա։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ