ՌԴ-ի համար Հարավային Կովկասից դուրս գալը խնդիր է, իսկ ՀՀ-ի համար՝ գոյաբանական հարց. ռուս վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

«Ռուսաստանի համար Հարավային Կովկասից հեռանալը մեծ խնդիր է, իսկ Հայաստանի համար՝ գոյաբանական հարց» - կարծում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։

«Եթե Հայաստանը համաձայնում է, որ ինքն այլեւս պատասխանատու չէ Արցախի համար, դա իր որոշումն է։ Եթե ​​նա համաձայնի սահմանազատման ժամանակ կիլոմետրերով կորցնել իր տարածքը, դա նույնպես իր գործն է։Եթե ​​նա համաձայնում է միջանցքին, ապա սա նույնպես Հայաստանի գործն է։

Այդ դեպքում Ռուսաստանն այստեղ այլեւս անելիք չի ունենա։ Բայց սա Հայաստանի գոյատևման խնդիրն է։ Միամտություն է կարծել, թե Թուրքիան ու Ադրբեջանը կանգ են առնելու այդտեղ։ Նրանց ախորժակների մասին վաղուց է հայտնի:»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց Ալեքսանդր Սկակովը։

--00—ԱՊ