Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար․ Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Հերթական անգամ Սենատը հայտնվել է բարձունքի վրա՝ քվեարկելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանին աջակցելու օգտին։ Այս մասին գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։

«Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար»,- գրել է Բուայեն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատնն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

--00--ԱՀ