Չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա. Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

l-0x0wh-786x458z-1

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, ով այժմ Երևանում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, գրել է՝ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի մեկնարկը Երևանում:

Թեև միջազգային քաղաքականությունն ուղղված է Իսրայելին և Ուկրաինային, ես մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ, որ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա»,-նշել է Բուայեն:

--00—ՅՄ