Հրշեջները մոտ 40 մ բարձրություն ունեցող վերամբարձ կռունկից իջեցրել են 74-ամյա աշխատակցի մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկի աշխատակիցը չի արձագանքում հեռախոսազանգերին։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 18 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մեծ դժվարությամբ մոտ 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա Ա․Մ-ի դին և մոտեցրել դիատարին։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00--ԱՀ