Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. մեքենան դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են վերամբարձ կռունկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 67-ամյա Խորեն Հովհաննիսյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր սահելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 3 ուղևորների։ 
Ավտոմեքենան փրկարարների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց անվտանգ վայր։ 

--00--ԱՀ