Ընդդիմությունն այնքան թույլ է, որ անգամ ամենաթույլ փաշինյանական իշխանությանը չի կարողանում հաղթել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ընդդիմությունն այնքան թույլ է, որ անգամ ամենաթույլ փաշինյանական իշխանությանը չի կարողանում հաղթել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Քոչարյանի համոզմամբ, ընդդիմությունը պետք է ափդեյթ լինի, պետք է արձանագրեն, որ իրենց առաջ քաշած նպատակը ձախողվել է։ Ըստ Քոչարյանի՝ դրանից ելնելով՝ պետք է ի հայտ գան նոր դեմքեր և նոր մոտեցումներ։

Բանախոսը նաև նշեց, որ Հայաստանի անվտանգության հետ կապված որևէ լավ բան չենք կարող ասել, գործող իշխանությունը չի կարողանում այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ ձեռնարկել։

--00—ԱՊ