ՀՀ իշխանությունների կողմից Արցախից հրաժարվելու փոխարեն պայքարելը հստակ արդյունք կարող է տալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միջազգային իրավունքը ծաղրող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լաչինի (կյանքի) միջանքը փակելը՝ Սումգայիթի, Մարաղայի ջարդերի, մեր Հայրենակիցներին ցեղասպանելու քաղաքականության շարունակությունն է: Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև այլ մարմիններ պարզապես կոչով են հանդես եկել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի պատժամիջոցի զգուշացում ադրբեջանին:

Արցախի Հանրապետության ավելի քան 120,000 մեր Հայրենակիցների բլոկադայի, առանց դեղամիջոցի մնալու, առանց ջեռուցման, հիվանդանոցների ու դպրոցների խափանման փաստերի պայմաններում միջազգային հանրության համար առաջանում է (միջազգային իրավունքում հայտնի jus cogens և erga omnes սկզբունքների տեսանկյունից) պարտավորություն գործելու, ինչը բացակայում է:

Ստեղծված իրավիճակն ակնհայտ հաստատում է, որ ճանաչում կամ անջատում հանուն փրկության սկզբունքները Հայաստանի իշխանությունների կողմից Արցախից հրաժարվելու փոխարեն ՊԱՅՔԱՐԵԼՈւ դեպքում հստակ արդյունք կարող է տալ:

Արցախ ջան, իմ քույրեր ու եղբայրներ ջան, շատ լավ գիտեմ որքան ուժեղ եք, հենց Ձեզանից ենք ուժ ստանում...»։

--00--ԱՀ