Միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգության համար․ Փալոնը միացել է Բայդենին ուղղված կոչին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

174465.jpg

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն միացել է մի շարք կոնգրեսանանների ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։

«Միացել եմ իմ գործընկերների՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին ՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը ՝ վտանգի ենթարկելով հազարավոր մարդկանց»,- infoport-ի փոխանցմամբ՝ գրել է կոնգրեսականը Թվիթերում։

Հիշեցնեք՝  նախօրին Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։

--00—ԶՀ