Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգի է ենթարկում խաղաղության շուրջ բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

707021f4-1ffa-4f5a-b1cd-33f7f614b760.jpg

Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոնը Twitter-ի իր էջում:

Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

--00--ԶՀ