Մեսիին և Արգենտինայի հավաքականին նվիրված ֆրեսկա՝ Բուենոս Այրեսում 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

screenshot_1_v1.thumb_.jpg

Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում` շենքերից մեկի վրա, հայտնվել է ֆրեսկա (որմնանկար)՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսիին և Արգենտինայի հավաքականի հաղթանակին` Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։

Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանո Բագնասկոն։ Որմնանկարում պատկերված է Մեսին՝ գլխավերևում Աշխարհի առաջնության գավաթը: Արգենտինացի հարձակվողի կողքին են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, հարձակվող Պաուլո Դիբալան և կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։

--00—ԶՀ