Միութենական պետության թեման արհեստական ու անպատասխանատու ավանտյուրա էր, ճանապարհը Ալիևն է փակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Միութենական պետության թեման արհեստական ու անպատասխանատու ավանտյուրա էր, ճանապարհը Ալիևն է փակել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Ռուսաստանի դեմ, իհարկե, շատ հարցեր կան՝ սկսած ՄԱԿ-ում նրանց ելույթից, բայց, այնուամենայնիվ, հանրային մունաթով հնարավոր չէ որևէ խնդիր լուծել:

Ադրբեջանագետի պնդմամբ, մենք հաճախ անտեսում ենք Իրանի գործոնը, ըստ նրա՝ պատահական չէր, որ ճանապարհը փակվեց թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո: Հայրապետյանի կարծիքով, Ադրբեջանին փորձում են հակաիրանական պլացդարմ դարձնել, ինչից Բաքուն փորձում է խուսափել։

 --00—ԱՊ