Ադրբեջանը կորցնում է սուվերենությունը. կարող են իշխանության գալ արմատական իսլամիստներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

տաթև

ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններում ակնհայտ մեսիջ եմ նկատել, որ Ադրբեջանը օր առաջ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, և Ադրբեջանի «կապրիզները», թե հայկական ուժերը, Արցախի ՊԲ-ն պետք է դուրս գան Ղարաբաղից, ոչ մեկի համար ո՛չ ընդունելի է, ո՛չ ընկալելի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Մի բան է ընկալելի, որ պետք է լինի հրադադար և կառուցողական քննարկում։ Այս ձեւով, այս գործելաոճով Ադրբեջանը ոչ մի լավ բանի չի հասնի։ Նախ այդ երկիրը կորցնում է իր սուվերենությունը։ Բացի այդ, այնտեղ կարող են իշխանության գալ արմատական իսլամիստները։ Այդ երկիրը կանգնած է ծայրահեղ իսլամական պետության վերածվելու վտանգի առջեւ։

Նշենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Սեպեպտեբերի 27-ին՝ հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն:

--00—ԼՄ