Նորակոչիկներն օրհնանք ու բարի ծառայության մաղթանքներ ստացան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2023-01-10_13-23-42

Սյունիքում այսօրվանից մեկնարկել է 2023 թ․ ձմեռային զորակոչը, և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզկենտրոն Կապանում մասնակցեց առաջին  հավաքի մասնակիցներին ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհելու արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մազրպետարանից։

Նորակոչիկներն օրհնանք ու բարի ծառայության մաղթանքներ ստացան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որից հետո նրանց ճանապարհեցին կենտրոնական հանրապետական հավաքակայան։

Ձմեռային զորակոչը մարզում շարունակվում է։

--00—ՅՄ