Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մեր զինվորներին․ Վայոց ձորում մեկնարկեց ձմեռային զորակոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Screenshot_9

Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Նորակոչիկներին  պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ա․ Խաչատրյանը, Բ․ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։

Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի և ոգեշնչող խոսքեր ուղղեցին նորակոչիկներին՝ ցանկանալով, որ տղաները մեծ պատասխանատվությամբ,  բարձր գիտակցությամբ և  արժանապատվությամբ կատարեն հայրենիքի առջև իրենց սրբազան պարտքը։

Ձևավորված բարի և գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց քահանան։

Խաղաղ և անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայկական բանակի բոլոր զինվորներին։

--00—ՅՄ