Amnesty International-ն Ադրբեջանին կոչ է արել վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ю

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության լրատվական ծառայությունն իր Twitter-ի պաշտոնական էջում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հասանելի չեն առաջին անհրաժեշտության ապրանքները և ծառայությունները: Պետք է ապահովվի դրանից տուժած մարդկանց ազատ տեղաշարժը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը», - գրել է Amnesty International-ի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանը 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։

--00--ՀԱ