Պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ իբրև պատրաստ է հանդիպել Երևանի հետ՝ 5 սկզբունքները քննարկելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքների հիման վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելու հարցով հանդիպելու համար, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված խաղաղ գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա և մոտ ապագայում անցկացնել հաջորդ բանակցային հանդիպումը՝ որպես այս համաձայնագրի տեքստի նախաձեռնող»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ ադրբեջանական կողմն ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ անցկացնելու հանդիպում, որի նպատակն իբրև «տեքստային խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելն է, այլ ոչ թե սադրիչ հայտարարությունները, որոնք վնասում են խաղաղ գործընթացին»:

--00—ԼՄ