Թուրքիայի որոշ քաղգործիչներ Հրանտ Դինքին էլ «չեն հիշում»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Screenshot 2023-01-20 175157

16 տարի առաջ «Ակոս» թերթի նախկին շենքի դիմաց սպանված հայ լրագրող, գրող, հրապարակախոս Հրանտ Դինքի համար հիշատակի արարողություն է կազմակերպվել։ Դրան մասնակցել են տարբեր արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է հայտնում է Ermenihaber.am-ը։

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ինստագրամյան էջում Դինքին նվիրված գրառում է կատարել։

Ուշագրավ է, որ նախագահ Էրդողանը, այլ ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց ղեկավարները այս թեմայով հաղորդագրություններ և ուղերձներ չեն hղել։

--00—ՅՄ