Փաշինյանը սպային սարքեց տեռորիստ, ասում է՝ բենզինով տարան շպրտել է զորքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Ազատ գյուղում գտնվող այդ շինությունը զորամաս համարելը աբսուրդ է, սարսափելի իրավիճակում ենք, եթե Փաշինյանը դա զորամաս է համարում: Դեպքից ընդամենը երկու ժամ է անցել, դեռ ցուցմունքներ չկան, երկրի ղեկավարը հայտարարում է, որ սպան բենզինով տարան լցրել է վառարանի վրա, հետո շպրտել զորքի ուղղությամբ, դեպքը դեռ բացահայտված չէ, բայց այդ սպային սարքեցին տեռորիստ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Անդրադառնալով սպայական կազմի պաշտոններից զինվորականների հեռացման որոշումներին՝ Մանգասարյանը ընդգծեց, որ մենք այդքան շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ, քանի որ այդ ուղղությունը վտանգավոր է, թշնամին միշտ թիրախավորում է:

«Ամենաանպաշտպանը սպան է դարձել, դեռ ծառայողական քննությունը չի ավարտվել, դեպքի հանգամանքները չեն պարզվել, մի քանի ժամում բարձրաստիճան սպաները հեռացվում են: Պետք է իրավիճակը սթափ գնահատել և սլաքները սպաների կողմը չուղղել, իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել:

Պատերազմի սարսափելի օրերին, երբ տարբեր ուղղություններում ձախողում էինք, սպայակազմին մեդալներ էր բաժանվում, իսկ հիմա գրչի մեկ հարվածով սպաներին հեռացրեցին, իշխանության գործողություններում տրամաբանություն չկա»,-նշեց Մանգասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ