Հնդկաստանի հաուբիցները ո՞նց են արդյունավետ գործելու, եթե 2020-ից հետո ՀՀ-ն զորավարժություն չի արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Նիկոլ Փաշինյանը, խոսելով էսկալացիայի վտանգի մասին, պետք է հասկանա իրավիճակի լրջությունը ու գործողություններ իրականացնի, ոչ թե հարաբերությունները վատացնի ՀԱՊԿ-ի հետ և հրաժարվի քարտուղարի տեղակալի պաշտոնից: Ադրբեջանն ասում է՝ եթե սահմանազատումը չարվի իրենց ուզած ձևով, իրենք կորոշեն սահմանը, այնուհետև խոսում են անկլավների մասին, իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Անդրադառնալով հնդկական զենք գնելու մասին լուրերին՝ ռազմական փորձագետը նշեց՝ լավ է, որ Հնդկաստանից հաուբիցներ են բերվել, բայց պետք է կարողանան այն օգտագործել, իսկ մարտական խնդիրները արդյունավետ են կատարվում, երբ տեղի են ունենում տարբեր տեսակի զորավարժություններ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ոչ մի զորավարժություն չի իրականացրել, դա մեր երկրի իշխանությունը դիտել է որպես Ադրբեջանի ուղղությամբ ագրեսիայի դրսևորում:

Փաշինյանը ԵՄ դիտորդներին բերել է, որ ասի՝ մեր բանակը չենք ուժեղացնում Թուրքիաի և Ադրբեջանի դեմ քայլեր անելու համար, բայց հաուբիցներն ինչքան էլ ձեռք բերենք, եթե չենք կարողանալու մեր բանակի անձնակազմին ինտեգրել, արդյունավետ չի լինելու»,- ավելացրեց նա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածված կեղծ տեղեկություններին՝ սահմանի լարվածության և հայկական զորքերի առկայության վերաբերյալ, Մանգասարյանը նշեց, որ այդ տեղեկություններով Բաքուն վերջին շտրիխներն է դնում, որպեսզի դիմի ռազմական գործողության:

«Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի կոկորդին կանգնած ոսկոր է, ուզում են շարքից հանել, որպեսզի հետագայում, երբ Հայաստանում մարտական լուրջ գործողություններ իրականացվեն, իրենց խնդիրը հեշտ կատարեն: Իսկ Փաշինյանը համոզում է Բաքվին, որ ՊԲ-ին միայնակ ենք թողել, եթե գործողություններ կիրառեք, ոչինչ չենք ձեռնարկի: Այն, որ Արցախի ՊԲ-ում հայկական զորքեր չկան, հետախուզական զարգացման պայմաններում մեծ պետությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան, նման փոքր տեղեկություններին արդյոք չե՞ն տիրապետում, ուղղակի նրանց նպատակն է՝ մոտիկից ԵՄ դիտորդների միջոցով վերահսկել Իրանին և Ռուսաստանին դա չեն էլ թաքցնում»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ