Հավաք-խորհրդակցություն՝ ՊՆ-ում․ մասնակցել են նաև Հրաչյա Սարգսյանն ու Գնել Սանոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

photo_2023-02-09_16-20-18

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին»  որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

հնռֆբսռբֆ

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի, ուժային այլ կառույցների ղեկավար կազմի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

ռհնսյռֆ

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։

փեգեձտե

Զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապաստասխան հանձնարարականներ։

--00—ՅՄ