Ադրբեջանում զինծառայող է ընկել ձնահյուսի տակ և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

960431.jpg

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սավալան Հուսեյնովը մահացել է՝ ձնահոսքի տակ ընկնելով։ Նրա մարմինը հանվել է ձյան տակից եւ հանձնվել ընտանիքին: Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմանում։ Զինծառայողը, որն առանց թույլտվության լքել է ծառայության վայրը, ընկել է ձնահյուսի մեջ և մահացել։ 
--00—ԶՀ