Ադրբեջանում զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

68990e7a78d8aedc4b51f2b2f3fe818b_1660846422

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահանալու մասին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիհադ Նազարզադեն մահացել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Որոտանի շրջանում:

Երկրի զինվորական դատախազությունը հետաքննություն է անցկացնում զորամասում զինծառայողի մահվան փաստով։

Նշվում է, որ նա մահացու հրազենային վիրավորում է ստացել:

--00—ՅՄ